Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հերթական հետազոտությունների արդյունքները

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հերթական հետազոտությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) հրապարակել է սոցիալական ոլորտում իրականացրած հերթական հետազոտությունների արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

«Խնդիր էր դրված շահառուների հետ ուղիղ շփումներով ուսումնասիրելու և գնահատելու միայնակ տարեցներին ուղղված սոցիալական աջակցության պետական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Օքսֆամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը:

Տարեցներին ուղղված պետական աջակցության ծրագիրը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ամենամեծ հատկացում ունեցող ծրագրերից մեկն է, որն ունի շուրջ 3300 շահառու:

ՏԶԿՀ ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը, ներկայացնելով «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրի անկախ գնահատման արդյունքները, նշեց, որ տնային պայմաններում սոցիալական սպասարկման ծրագրի շահառուները ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող չափահաս անձինք են, որոնք չունեն օրենսդրությամբ նախատեսված խնամողներ և ունեն խնամքի և սոցիալական սպասարկման կարիք:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ հասարակության և շահառուների կողմից ծրագրի մասին տեղեկացվածության ցածր ցուցանիշը, որը կազմում է 59%-ը, ինչպես նաև դրա պատճառները, մարզերում և Երևանում սոցիալական ծրագրի սպասարկման տոկոսային ահռելի տարբերությունը, պետական բյուջեից տրամադրվող գումարների օգտագործման արդյունավետությունը եւ այլն:  

Ըստ գնահատման արյունքների` ծրագրերի բացակայությունը շահառու խմբերի առողջության և կենսունակության վրա բացասական հետևանքներ կունենա, քանի որ տնային պայմաններում տարեցներին սպասարկման ծրագրերի իրականացումը մեծ կարևորություն ունի տարեց մարդկանց խնամքի և սոցիալական աջակ­ցու­թ­յան առումով: Այնուամենայնիվ, ծրագրերին հատկացվող միջոցները բավարար չեն շահառուներին որակյալ և ամբողջական ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաեւ բավականին փոքր են պետություն կողմից ֆինանսավորման ծավալները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am