Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բժիշկները Պավել Մանուկյանի և որդու վիճակը գնահատում են ծանր, սակայն կայուն և վերահսկելի

Բժիշկները Պավել Մանուկյանի և որդու վիճակը գնահատում են ծանր, սակայն կայուն և 
վերահսկելի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներ՝ հայր և որդի  Պավել և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ նրանք հիվանդանոց են ընդունվել հուլիսի 27-ի գիշերը՝ 01:00-ի սահմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով: Կատարվել է վիրաբուժական մշակում և ոսկրի ֆիքսացիա: Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրի ֆիքսացիա: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայր և որդի Մանուկյանների վիճակը գնահատեց որպես ծանր, սակայն կայուն և վերահսկելի, երկուսն էլ արհեստական շնչառության պայմաններում են, կատարվում են ցավազրկողների և քնաբերների ներարկումներ, որպեսզի գոնե մինչև առավոտ լինեն կայուն, հանգիստ վիճակում: Հիմնական վտանգների դեմ ուղղված միջոցառումներ են իրականացվում: «Սուր շրջանում են, պետք է համբերել 48-72 ժամ, որպեսզի ճիշտ կանխատեսումներ արվեն նրանց հետագա վիճակի մասին»,-ասաց Մանգոյանը:

«Էրեբունի» ԲԿ ընդունված ոստիկանն ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել է համապատասխան միջամտություն, նրա վիճակը միջին ծանրության է, կայուն:

Հուլիսի լույս 27-ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է, և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am