Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բնապահպանական տեսչության հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.33 մլն դրամի տուգանք

 Բնապահպանական տեսչության հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.33 
մլն դրամի տուգանք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18.07.2016-22.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.33մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 0.95մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:   

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 753.75հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 108.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել  90.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 525.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի  9 որոշում՝ 450.0հազ.դրամով, որից.

Երևանի  և Արմավիրի տարածքային բաժինների կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ: 

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 190.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 175.0.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

 Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0hազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3.0hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար /խեցգետնի ապօրինի որս/ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.83մլն.դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am