Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիլադելֆիայում բացվում Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարը

Ֆիլադելֆիայում բացվում Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը բացվում Է Ֆիլադելֆիայում՝ Միացյալ Նահանգների՝ մեծությամբ հինգերորդ՝ մեկուկեսմիլիոնանոց քաղաքում, որը գտնվում Է Փենսիլվանիայի նահանգում:՝ 

Համաժողովի պատվիրակները, որն ըստ ավանդույթի կշարունակվի չորս օր, պետք Է նոյեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրեն նախագահի եւ փոխնախագահի պաշտոնների թեկնածուների եւ հաստատեն կուսակցության քաղաքական պլատֆորմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուն արդեն վաղուց հայտնի Է: Դա նախկին առաջին տիկին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Է, որը փրայմերիզի փուլում հաղթանակ Է տարել իր մրցակցի՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի նկատմամբ, եւ կանխավ ապահովել Է համագումարի 4765 պատվիրակների մեծամասնության :աշտպանությունը: Ֆիլադելֆիայում քվեարկությունից հետո նա կստանա թեկնածուի պաշտոնական կարգավիճակ եւ համաձայնություն կտա Դեմոկրատական կուսակցությունից քվեարկվելու նոյեմբերի 8-ին կայանալիք համազգային ընտրություններում:      

Հուլիսի 22-ի երեկոյան նախկին պետքարտուղարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի համար հրավիրել Է Վիրջինիայի նահանգից սենատոր Թիմոթի Քեյնին:

Պատվիրակները Ֆիլադելֆիա են ժամանել ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներից եւ անդրծովյան տարածքներից: Բացի թեկնածուների առաջադրումից, նրանք պետք Է ընդունեն կուսակցության քաղաքական պլատֆորմը՝ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության առավել կարեւոր հարցերի վերաբերյալ:

Հիլարի Քլինթոնի ելույթը պլանավորված Է համաժողովի աշխատանքի վերջին օրը: Դա կլինի ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության 47-րդ ազգային համագումարը, կուսակցություն, որը գոյություն ունի 1828 թվականից:  

Ավելի վաղ Ֆիլադելֆիան արդեն երեք անգամ իր մոտ ընդունել Է այսպիսի համաժողվներ, սակայն վերջին անգամ դա տեղի Է ունեցել գրեթե 70 տարի առաջ: Այս անգամ քաղաք կժամանեն շուրջ 50 հազար պատվիրակներ եւ հյուրեր, ինչպես նաեւ աշխատակիցներ, որոնց խնդիրների մեջ Է մտնում միջոցառման սպասարկումը: Համագումարի կազմկոմիտեում ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ ամբողջ աշխարհից «սպասվում են 15-ից մինչեւ 20 հազար սոսկ լրագրողներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am