Կողբում կգործի «Թումո» կենտրոն
22:28, 22 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության և արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրօղլուի և Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում կգործի «Թումո» կենտրոն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամից և «Սիմոնյան» կրթական հիմնադրամից, հուլիսի 26-ին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։
Լուսանակարը՝ Վիքիպեդիա
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում