Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանի Պոլանուվ քաղաքում Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքար է բացվել

Լեհաստանի Պոլանուվ քաղաքում Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքար է 
բացվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Պոլանուվ քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրբ Լեռ եկեղեցու բակում հունիսի 4-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոլանուվի և Կոշալինի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Լեհաստանի հայ համայնքի անդամներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորել է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարը զետեղվում է Լեհաստանի սրբավայրերից մեկում: Դեսպանի խոսքով՝ հիշատակի խորհրդանիշ լինելուց զատ այն խորհրդանշում է նաև քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը:

Խաչքարի պատրաստման և տեղադրման գործում իրենց նշանակալի ավանդի և աջակցության համար դեսպան Ղազարյանը Լեհաստանում ՀՀ դեսպանության անունից շնորհակալագրեր հանձնեց խաչքարի հեղինակ Գրիգոր Ասլանյանին, Սուրբ Լեռ սրբավայրի հոգևոր սպասավոր Յանուշ Յենդրիշեկին և նախաձեռնության կազմակերպիչ Մարեկ Մաժիկին:

Այնուհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից իրականացվեց խաչքարի օծման կարգ, որին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Լեհ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հետ միասին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am