Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԳ նախարարությունը կարևորում է բոլոր մասնագիտությունների գծով ուսումնական բազաների ստեղծումը

ԿԳ նախարարությունը կարևորում է բոլոր մասնագիտությունների գծով ուսումնական բազաների 
ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մայիսի 13-ին այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի  «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ տեղում  ծանոթանալու  բժշկական կրթական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ու կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն  Մինասյանի ուղեկցությամբ  շրջել է կլինիկայի տարբեր բաժանմունքներում և հիվանդանոցային լսարաններում:

Նախարարին ներկայացվել են վերջին տարիներին «Մուրացան»  հիվանդանոցում ԵՊԲՀ-ի կողմից կատարված աշխատանքները՝ մասնավորապես  հիվանդանոցային համալիրում տեղակայված 4 ամբիոնները և ժամանակակից  մանկաբուժության համար ստեղծված բազմապրոֆիլ  ծառայությունները: Համալսարանական հիվանդանոցն ունի 230 մահճակալ  և նախորդ տարվա ընթացքում սպասարկել է ավելի քան 22 հազար մանկահասակ երեխա: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին զեկուցվել է, որ  օրական միջին հաշվով հիվանդանոցում մշտական դասընթացներ են  անցնում շուրջ 128 օրդինատորներ և 1000 ուսանողներ, ովքեր առանձին դեպքերում պրակտիկ աշխատանքը համատեղում են  ուսումնառության հետ:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ բարձրագույն կրթության հիմնական խնդիրներից մեկը ուսումնական ժամանակակից բազաների ստեղծումն է, որը բժշկական կրթության պարագայում առանձնակի նշանակություն ունի:

« Մեզ անհրաժեշտ են ուսումնական այնպիսի բազաներ ստեղծել, որտեղ  կմատուցվեն և՛ աշխատանքային ծառայություններ, և՛ միաժամանակ ուսանողը հնարավորություն կունենա կրթություն ստանալ և  մասնագետ դառնալ: Բժշկական համալսարանն այս իմաստով   բավականին ապահովված  բուհերից է, որն ունի  ոչ միայն համապատասխան ամբիոններ տարբեր հիվանդանոցներում, այլ  նաև  իր համակարգում ունի  գործող կլինիկաներ»,- իր խոսքում նշել է Մկրտչյանը և  հավելել, որ ԵՊԲՀ կլինիկաներն այսօր համարվում են բարձրակարգ հիվանդանոցներ, որտեղ  կրթությունն ու առողջապահական ծառայությունները հաջողությամբ համակցվում են:

Նախարարի խոսքով՝ համալսարանական հիվանդանոցների գործունեությունը նաև լավ հնավորություն է, որպեսզի հանրությունը բժշկական  կրթության որակի մասին  կարողանա իրական պատկերացում կազմել: Լևոն Մկրտչյանը ընդգծել է, որ ԿԳ նախարարությունը կարևորում է ուսումնական բազաների ստեղծումը՝ բոլոր մասնագիտությունների գծով, ընդ որում փորձ է արվում խնդրին ցուցաբերել համալիր մոտեցում՝ սկսած բուհերին կից հենակետային  ավագ  դպրոցների ստեղծումից, մինչև  բուհական  լաբորատորիաներ  և ուսումնական արտադրամասեր:
Այցի ընթացքում ԿԳ նախարարը զրուցել է հիվանդանոցում դասընթացներ անցնող ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են բուհական ոլորտի տարբեր խնդիրների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am