Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

ՏՏ համաշխարհային համաժողովը 2019 թ. Հայաստան կբերի 2000-2500 պատվիրակ աշխարհի 80 երկրից

ՏՏ համաշխարհային համաժողովը 2019 թ. Հայաստան կբերի 2000-2500 պատվիրակ աշխարհի 
80 երկրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին  Հայաստանում կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 150 հազար դոլարին համարժեք դրամ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համաժողովի արդյունքում հնարավոր կլինի ներդրումներ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում:

«Այս համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացման, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնման, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախատեսվում է, որ 2019 թվականի համաժողովին կմասնակցեն 2000-2500 պատվիրակներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ