Անոնս

Սպասվող լրահոս. 22.02.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 22.02.2016

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Փոփոխություններ ԱՊՊԱ համակարգում: Վարորդներին հնարավորություն է տրվում մինչև 50 հազար դրամի վնասով վթարի շրջանակներում առանց ապահովագրական ընկերության համաձայնության լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և հեռանալ պատահարի վայրից: Ի՞նչ խնդիր կլուծի այս փոփոխությունը: Այս և այլ հարցերին այսօր` փետրվարի 22-ին, անդրադառնալու է ««ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նա նաև անդրադառնալու է ճանապարհային երթևեկությանն առնչվող այլ խնդիրներին:

Փետրվարի 22-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: ԱԺ-ի քառօրիայի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 137 հարց, 39 միջազգային պայմանագիր:

Իրանի պատժամիջոցների չեղարկման համատեքստում հայ-իրանական հարաբերություններին, երկաթգծի հնարավոր կառուցմանը, ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը կանդրադառնա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ընտանիքի պլանավորման մշակույթը մեր երկրում. առողջ ապրելակերպը, որպես կնոջ առողջության գրավական և բազմաթիվ հիվանդությունների բնական կանխարգելում: Գինեկոլոգ Նելլի Ավագյանն ու ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանն են անդրադառնալու թեմային` խոսելով նաև հաճախ հանդիպող հիվանդություններից ու պրոֆիլակտիկ այցելություններից:

Ինչ PR տեխնոլգիաներ են կրառվում հայաստանյան քաղաքականության մեջ, որքանով են դրանք արդյունավետ, և ինչ տարածում ունի սև PR-ը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն են անդրադառնալու հարցերին:

Բնաաստեղծ Վահագն Դավթյանի մահվան 20-ամյակի կապակցությամբ Գրողների միությունը կազմակերպում է այց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Վահագն Դավթյանը բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների, գրական- հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում