«Ալաշկերտ»-ը պայմանագիր է կնքել Կարդոզո Ռիչարդ Կառլոսի եւ Լեւոն Մինասյանի հետ
1 րոպեի ընթերցում
![«Ալաշկերտ»-ը պայմանագիր է կնքել Կարդոզո Ռիչարդ Կառլոսի եւ Լեւոն Մինասյանի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/01/833082.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հունվարի 22-ին պայմանագիր է ստորագրել ծնունդով Լատինական Ամերիկայից Կարդոզո Ռիչարդ Կառլոսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի կայքի տեղեկատվության համաձայն, 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ֆուտբոլի ակադեմիայում «Ալաշկերտ»-ի անցկացրած ուսումնամարզական հավաքին:
Կայքում տեղադրված բնորոշման համաձայն՝ Ռիչին (այդպես են նրան կոչում խաղընկերները) փորձառու եւ կրեատիվ ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել Մալթայում՝ խաղալով Պրեմիեր Լիգայի «Նաքսար Լիոնս» թիմում:
«Ալաշկերտ» -ը պայմանագիր է ստորագրել նաեւ դարպասապահ Լեւոն Մինասյանի հետ: Ըստ էության Լեւոնը վերադարձել է հարազատ ակումբ՝ մեկ մրցաշրջան «Արարատում» անցկացնելուց հետո: