Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի վարչապետի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցները լքել են հրապարակը

Թուրքիայի վարչապետի ելույթի ժամանակ  հանրահավաքի մասնակիցները լքել են հրապարակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Ենիքափը հրապարակում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպված հանրահավաքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ելույթի ժամանակ մասնակիցները լքել են հրապարակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Ստամբուլի քաղաքապետարանի հետ քարոզչական նպատակով մեծ ջանքեր էր գործադրել հրապարակը իրենց համակիրներով լցնելու համար: Մասնակիցներին փոխադրելու համար վարձել էր 7200 ավտոբուս, 140 նավ, ներգրավել ԱԶԿ-ի 7550 անդամի, Դավութօղլուի ելույթի համար 82 մ լայնությամբ եւ 15 մ բարձրությամբ բեմահարթակ պատրաստել, հրապարակում 20 բարձրախոս եւ ուղիղ եթերի համար 20 տեսախցիկ տեղադրել, հրավիրել 550 աշխատակցով 56 շտապօգնության մեքենա, մեկ ծովային շտապօգնության նավ եւ մեկ ուղղաթիռ:

Կայքը հայտնում է, որ հրապարակը մարդկանցով չլցվելու պատճառով հանրահավաքը սկսվել է երկու ժամ ուշացումով: Կիսադատարկ հրապարակում Դավութօղլուի ելույթի ժամանակ հրապարակից սկսել են հեռանալ անգամ նրա կուսակիցները, եւ հրապարակը կարճ ժամանակում գրեթե ամբողջությամբ դատարկվել է:

Ելույթում Դավութօղլուն հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչների դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլոր զենքերը «թաղվեն»: Դավութօղլուն երկրում ստեղծված անկայուն վիճակի համար մեղադրել է PKK-ին եւ Թուրքիան «մասնատել» ցանկացող մնացած ուժերին: Նա հայտարարել է, որ այդ իրավիճակից երկիրը կարող է դուրս բերել միայն իր ղեկավարած ԱԶԿ-ն եւ բոլոր ընտրողներին կոչ է արել քվեարկել ԱԶԿ-ի օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am