Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի 35-ամյակի առթիվ կանցկացվի հոբելյանական երեկո

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի 35-ամյակի առթիվ կանցկացվի հոբելյանական երեկո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հոկտեմբերի 17-ին կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված թատրոնի հիմնադրման 35-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կներկայացվի թատրոնի և նրա հիմնադիր Հենրիկ Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին արխիվային նյութերի ցուցադրություն: Կընթերցվեն Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև կներկայացվեն թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հումորային հատվածներ:  

1980 թվականին հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնեց կինոդերասանների թատրոն-ստուդիա, որը բացառիկ երևույթ էր 80-ականների մշակույթում: 1988-ին թատրոն-ստուդիան վերանվանվեց` կոչվելով հիմնադրի անունով: Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանի դուստրն է` Նարինե Մալյանը, ով շարունակում է հոր սկսած գործը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am