Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծաղկաշենում կայծակնահարվել է 7 խոշոր եղջերավոր անասուն

Ծաղկաշենում կայծակնահարվել է 7 խոշոր եղջերավոր անասուն

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում նախորդ երեկոյան հանդից տուն գալու ճանապարհին կայծակնահարվել են նույն գյուղի բնակիչ Խաչիկ Խաչատրյանին պատկանող 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծաղկաշենի գյուղապետ Սերյոժա Սարգսյանը, երկու տասնյակին մոտ խոշոր եղջերավոր անասունների հոտը արոտից տուն է բերել անասնատիրոջ որդին, ում ներկայությամբ էլ որոտացել է կայծակը` միանգամից սպանելով երեք կով եւ չորս արջառ: Եվս երկու գլուխ խոշոր եղջերավոր վնասվածքներ են ստացել, որոնք, ըստ անասնաբույժի, աստիճանաբար կազդուրվում են: Բարեբախտաբար, հոտը տուն ուղեկցող Կամո Խաչատրյանը փրկվել է կայծակնահարումից:»Հոտը տուն բերելու ճանապարհին անասունների միջից զատվել եւ մի կողմ է փախել մատակի հորթը, որի հետեւից վազել է Կամոն: Հորթն ընկել է փոսը, որին դուրս բերելու համար այնտեղ է իջել նաեւ անասնատերը: Այդ պահին էլ որոտացել է կայծակը: Ահա, երջանիկ դիպվածը, որը փրկել է երկու երեխաների հորը»,- նշեց գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am