Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը վերածվել է ընտանեկան բիզնեսի

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը վերածվել է ընտանեկան բիզնեսի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտասահմանյան դիվանագիտական առաքելությունները ընտանեական բիզնեսի աղբյուր են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqain.az կայքին հայտնի է դարձել, որ մասնավորապես, նման կառույցի վերածվել Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը:

Ըստ կայքի` Ադրբեջանի Նախագահի հրամանով մայիսի 20-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիեւը, որը, սակայն, մինչ օրս չի ազատել աշախատասենյակը եւ շարունակում է իր գործունեությունը դեսպանի պաշտոնում: Դեսպանատան կայքում մինչ այժմ նշվում է, որ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանը Ալթայ Էֆենդիեւն է:

Ալթայ Էֆենդիեւը ոչ միայն չի լքել դեսպանատունը, այլեւ շարունակում է ղեկավարել դեսպանատան անձնակազմը, որտեղ շատերը միմյանց ազգականներ են: Այսպես, դեսպանատան ֆինանսական խորհրդական Ասադ Մուրադովն աշխատում է իր կնոջ` Գյունայ Մուրադովայի հետ, որը դեսպանատան մշակույթի գծով խորհրդականն է: Դեսպանատան շատ աշխատակիցներ դեսպան Ալթայ Էֆենդիեւի մոտ ազգականներն են:

Կայքը նշում է, որ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատանը տիրող այդ տարօրինակ վիճակը հանրության սեփականություն է դառնում Ադրբեջանի այլ դիվանագիտական ներկայացուցչություններում տիրող աղմկալից սկանդալների ֆոնին, երբ մի քանի ադրբեջանցի դիվանագետներ քաղաքական ապաստան են խնդրել իրենց գտնվելու երկրներում: Նրանցից ոմանք Ադրբեջանի դեսպաններին նաեւ մեղադրել են կոռուպցիայի մեջ:

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն այն բանի համար, երբ հրապարակայնորեն քննադատել էր իշխանություններին` մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Իսկ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովն աշխատանքից հեռացվել էր դեսպան Ռովշան Ջամշիդովին եւ ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արիֆ Մամեդովի եւ Անար Հուսեյնովի  նկատմամբ անմիջապես շինծու քրեական գործեր է հարուցել` մեղադրելով ինչ-որ ապօրինի գործողությունների մեջ:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովի պաշտոնանկությունից առաջ աշխատանքից հեռացվել էր դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Դիվանագիտական ծառայությունից հետ կանչվելուց հետո Ֆարիդ Սուբհանվերդիեւը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Հիշյալ երեք դիվանագետները, ինչպես եւ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Նահիդ Մուխտար օղլու Ջաֆարովը ապաստան են խնդրել իրենց գտնվելու երկրներում:

 Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը սեփական երկրի ԱԳՆ-ում տիրող այդ խայտառակ փաստերի առնչությամբ հայտարարել է, որ «Ադրբեջանի որոշ դեսպաններ զբաղված են բիզնեսով, իսկ մյուսներն էլ դավաճանում են»:

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի կողմից խորհրդարանի հաստատմանը ներկայացված` «Դիվանգիտական ծառայության մասին» օրենքի լրացման մեջ նշվում է, որ «Դիվանագիտական ծառայության աշխատակիցների աստիճանը կարող է իջեցվել, կամ դիվանագետը կարող է զրկվել կարգից այն դեպքում, եթե մեղավոր ճանաչվի պատասխանատվություն պահանջող գործում, կամ ծառայողական պարտականությունների կոպիտ խախտման դեպքում, կամ այնպիսի գործողությունների համար, որոնք վայել չեն դիվանագետներին` Ադրբեջանի Հանրապետության կամ այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ գտնվում են»:

Օրենքի նախագիծը Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերի 30-ին տեղի ունենալիք լիագումար նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am