Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեհրանը հուսով Է, որ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ հակասությունները կլուծվեն մինչեւ տարեվերջ

Թեհրանը հուսով Է, որ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ հակասությունները կլուծվեն մինչեւ 
տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս Է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն եւ Թեհրանը մինչեւ տարեվերջ կկարողանան լուծել իրանական միուկային ծրագրի շուրջ  առկա բոլոր հակասությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:

Այս հայտարարությունն արվել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի՝ Թեհրան կատարած այցից հետո, որի ընթացքում նա հանդիպումներ Է անցկացրել Սալեհիի, երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաեւ իրանական խորհրդարանի անդամների հետ:  

«Իրանը շատ գոհ Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցից, եւ մենք հուսով ենք, որ առկա համագործակցությունը մինչեւ 2015 թվականի վերջն արդյունք կտա երկարամյա հակասությունների լուծման հարցում»,-գործակալությունը մեջբերել Է Սալեհիի խոսքը, ով նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցն արդյունավետ եւ գոհացուցիչ Էր երկու կողմերի համար:

Ամանոն նաեւ սեպտեմբերի 20-ին այցելել Է Փարչինում գտնվող իրանական ռազմական օբյեկտ, ուր Իրանը երկար ժամանակ թույլ չԷր տալիս մտնել գործակալության ներկայացուցիչներին, որոնք ցանկանում Էին ստուգել, թե արդյոք այնտեղ իրականացվել Է չհայտարարագրված միջուկային գործունեություն: ՄԱԳԱՏԷ-ն իր հայտարարության մեջ նշում Է, որ ռազմական օբյեկտն ստուգվել Է կազմակերպության տեսչական հսկողության եւ մոնիթորինգի ստանդարտներին համապատասխան:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել Իրանի բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am