Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող յուրաքանչյուր 10 երիտասարդից մեկի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել

Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող յուրաքանչյուր 10 երիտասարդից մեկի մոտ անբուժելի 
հիվանդություն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանում` ամուսնացող զույգերից առողջության մասին բժշկական տեղեկանք պահանջվելու պարտադիրության մասին օրենքի ընդունումից հետո 2 ամսվա ընթացքում բժշկական քննություն անցած, ամուսնանալ ցանկացող 34 հազար երիտասարդներից 3 հազար 300-ի մոտ  (մոտ 10 տոկոսը) անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az-ը, այս մասին ադրբեջանական խորհրդարանում հայտարարել է սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հադը Ռաջաբլին:

«Կարճ ժամանակում ի հայտ եկած վիճակագրության համաձայն` այդ նպատակով բժշկական քննություն անցած 34 հազար երիտասարդներից 3 հազար 300-ի մոտ կամ տալասեմիա (արյան լուրջ հիվանդություն), կամ էլ` հեմոֆիլիա (արյան անմակարդունակություն) է հայտնաբերվել: Միաժամանակ, 13 զույգի մոտ հայտնաբերվել են երկու հիվանդությունների տարրեր: Դա նշանակում է, որ եթե նրանցից երեխա ծնվի, ապա նրանք երեխային կկորցնեն մինչեւ 18 տարեկան դառնալը»,- ասել է նա:

Հանձնաժողովի փոխնախագահ Մուսա Գուլիեւն էլ հայտնել է, որ Ադրբեջանում ամեն տարի մոտ 100-120 երեխա ծնվում է կամ խուլ, կամ` սահմանափակ լսողությամբ, որոնցից յուրաքանչյուրին իմպլանտներով ապահովելու համար 12-15 հազար դոլար է անհրաժեշտ, այսինքն` ընդհանուր առմամբ,մոտ 1,5 մլն դոլար:

«Եթե դա չարվի, 3 տարեկանից հետո այդ երեխաները, բացի խուլ լինելուց, նաեւ համր կդառնան», -հավաստիացրել է նա:

Ադրբեջանի բժշկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ահլիման Ամիրասլանովը հաստատել է գործընկերոջ խոսքը: Նա հիշեցրել է, որ նման թերություններով ծնվող երեխաների թիվը տարեկան հասնում է նույնիսկ 150-ի:

Ադրբեջանի նախագահի` «2015-2020 թթ. տալասեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի մասին» հանձնարարականում նշվել է, որ Ադրբեջանը տալասեմիայի բարձր մակարդակով տարածված երկրների շարքում է:

Ըստ այդ փաստաթղթի` Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում է տալասեմիայի կրողներ եւ ամեն տարի այդ երկրում տալասեմիայով հիվանդ 200-ից ավելի երեխաներ են ծնվում:

Ադրբեջանի առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման բաժնի գլխավոր խորհրդական Դադաշ Հումբաթովը լրագրողներին հայտնել է, որ ներկայում Ադրբեջանում մոտ 3 հազար տալասեմիայով հիվանդներ կան:

Տալասեմիայի գեն կրողների ամուսնությունից հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 25 տոկոս: Հավանականությունը, որ երեխան տալասեմիայի գեն կկրի, կազմում է 50 տոկոս:

Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքենդեր Բաղիրովը հայտնել է, որ Ադրբեջանում  յուրաքանչյուր 8-րդ մարդը տալասեմիայի գենի կրող է:

Ադրբեջանում տալասեմիայի տարածման հիմնական պատճառներից մեկն այն է, որ այդ երկրում հաճախակի են հարազատական կապեր ունեցող զույգերի միջեւ ամուսնությունները, ինչի պատճառով, երկրի ղեկավարի վերը նշված հանձնարարականով  ընդունված օրենքով` պահանջվում է ամուսնությունից առաջ զույգերին պարտադիր կերպով հետազոտության ենթարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am