Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը ռիսկային խմբում է. Standart & Poor`s

Ադրբեջանը ռիսկային խմբում է. Standart & Poor`s

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Standart & Poor`s հեղինակավոր վարկանիշային ընկերության վերջին կանխատեսման համաձայն` տնտեսական ճյուղերի եւ երկրների ռիսկերի սանդղակով Ադրբեջանը հայտնվել է ռիսկային 8-րդ խմբում (Banking Industry Country Risk Assessment – BICRA):

Այդպիսի խմբերի թիվը 10 է: Առաջին խմբին պատկանում են նվազագույն ռիսկի մակարդակով բանկային համակարգերը: Ադրբեջանի հետ միասին 8-րդ խմբի մեջ են Ռուսաստանը, Բոլիվիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունգարիան, Ղազախստանը, Լիբանանը, Պարագվայը, Շրի Լանկան եւ Ուզբեկստանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փորձագետներն ուշադրություն են դարձնում այն խմբի երկրների խնդիրներին, որում հայտնվել է նաեւ Ադրբեջանը: Այդ երկրների, այդ թվում` Ադրբեջանի բանկային հատվածի խնդիրները փորձագետները կապում են տնտեսության մեջ գործերի ընդհանուր վիճակով. արտահանման զգալիորեն կրճատմանը եւ բյուջեի եկամուտների նվազմանը, էկոնոմիկայի դիվերսիֆիկացիայի համար կառուցվածաքային բարեփոխումների թերությունները, դրա կախվածությունը հումքային ռեսուրսներից եւ այլ ռիսկեր:

Բանկային համակարգի համար նեգատիվ գործոնների թվում S&P-ի վերլուծաբանները նշում են պետական եւ մասնավոր բանկերի կախվածությունը կառավարության կողմից պաշտպանությունից` դրանց լիկվիդայնության տեսակետից: S&P-ի վերլուծաբանների կարծիքով` առաջիկա երկու տարիներին այդ միտումն Ադրբեջանում կպահպանվի:

S&R-ի ռիսկային խմբում հայտնվելը խոստովանել է նաեւ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

«Նավթի գների անկումը եւ աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է բերել Ադրբեջանի միջազգային վարկային վարկանիշի նվազմանը», -AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սամիր Շարիֆովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am