Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Սաֆարյանի առաջին մրցակիցը պուերտոռիկացի է

Դավիթ Սաֆարյանի առաջին մրցակիցը պուերտոռիկացի է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանի մրցակիցն աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի և Եվրոպայի չեմպիոն 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանի առաջին մրցակիցը պուերտոռիկացի ըմբիշ Ֆրանկլին Գոմես Մատոսն է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ԱՄՆ է մեկնել հետևյալ կազմով. Գարիկ Բասեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am