Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանից ՌԴ գինու արտահանումը 58 տոկոսով կրճատվել Է

Վրաստանից ՌԴ գինու արտահանումը 58 տոկոսով կրճատվել Է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հունվար – օգոստոսին անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ Վրաստանից գինու արտահանումը 46 տոկոսով կրճատվել Է: Այս մասին հաղորդել Է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Նշվում Է, որ «չնայած Վրաստանից մի ամբողջ շարք երկրներ գինու արտահանման ավելացմանը, արտահանումը կտրուկ կրճատվել Է երկու խոշորագույն ներմուծող պետություններ՝ Ռուսաստան եւ Ուկրաինա»: Այդ երկրներ արտահանման կրճատումն առաջացել Է տարածաշրճջանում ստեղծված քաղաքական եւ տնտեսական հանգամանքներից եւ ազդեցություն Է գործել ամբողջությամբ վերցված գինու արտահանման ցուցանիշների վրա»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:  

Գերատեսչությունը հաղորդել Է, որ հունվար – օգոստոսին Ռուսաստանին մատակարարվել Է 10 111 948 շիշ (0,75 լիտր) գինի, ինչը 58 տոկոսով պակաս Է, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում, իսկ Ուկրաինային՝ 1 739 428 շիշ (մինուս 63 տոկոս):

Ընդամենը 2015 թվականի առաջին ութ ամիսներին Վրաստանն աշխարհի 37 երկրների մատակարարել Է 19 860 452 շիշ գինի: Ներմուծող երկրների առաջին հնգյակը կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Չինաստանը եւ Լեհաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am