Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները 9 հազար տեսակի մանրԷներ են գտել տնային փոշու մեջ

Գիտնականները 9 հազար տեսակի մանրԷներ են գտել տնային փոշու մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտական նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ սովորական տնային փոշու մեջ միջին հաշվով ապրում են 9 հազար տարբեր տեսակի մանրԷներ:

Կոլորադոյի համալսարանի գիտնականները տներում հայտնաբերել են շուրջ 2 հազար տարբեր տեսակի սնկեր եւ մինչեւ յոթ հազար տարատեսակ մանրԷներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Եթե տանը կենդանիներ կան, տարատեսակ մանրԷների քանակն զգալիորեն ավելանում Է:

Հաղորդվում Է, որ առանձին մանրԷներ հետազոտողներն ավելի հաճախ գտել են կանանց վրա, քան տղամարդկանց:

Առաջատար հետազոտողը՝ դոկտոր Նոյ Ֆիրերը, նշում Է, որ գտնված մանրԷների մեծամասնությունն անվնաս են, իսկ մի քանիսը կարող են նաեւ դրական ներգործություն ունենալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am