Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Չինական Տյանցզինում 700 տոննա նատրիումի ցիանիդ Է տարածվել 100 հազար քմ տարածքում


ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Տյանցզինում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 700 տոննա նատրիումի ցիանիդ Է տարածվել 100 հազար քառակուսի մետր տարածքում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում խոստովանել Է քաղաքի նախկին քաղաքագլուխ Հե Շուշանը:

 «Շուրջ 700 տոննա նատրիումի ցիանիդ Է տարածվել 100 հազար քմ տարածքում»,- փոխքաղաքապետի հայտարարությունը մեջբերել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:  Նրա խոսքով՝ պայթյուններից վնասվել են 18 հազար բեռնարկղեր, որոնցից 1800-ը պարունակում Էին խիստ թունավոր քիմիկատներ:

Ավելի վաղ Հե Շուշանը հայտարարել Էր, թե հնրավոր Է մեկ օրվա ընթացքում հայտնաբերված նատրիումի ցիանիդը հեռացնել աղետի վայրից:

Տյանցզին նավահանգստի արդյունաբերական գոտում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 114 մարդ, տուժել է եւս ավելի քան 700 հոգի: Դեռեւս անհայտ կորած է համարվում 95 մարդ, նրանցից 85-ը հրշեջներ են: 25 մարդ ներկայում հիվանդանոցնում է գտնվում օրհասական վիճակում, 33-ի ստացած վերքերը գնահատվում են՝ ծանր:

Օգոստոսի 16-ինաղետի վայր ժամանած ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը պահանջել Է պատահածի «համակողմանի հետաքննություն» անցկացնել: «Բոլոր մեղավորները պետք Է պատժվեն»,- ասել Է կառավարության ղեկավարը:

Չինաստանի կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել պայթյուններից տուժած տեղի բնակիչների, ինչպես նաեւ փրկարարների եւ փորձագետների հետ, որոնք շրջակա միջավայրի վիճակի հետազոտություն են անցկացնում:

Greenpeace-ի տվյալներով՝ ճգնաժամային գոտուց վերցված ջրի նմուշներում քիմիական նյութերի բարձր պարունակություն չի հայտնաբերվել: Այդուհանդերձ, քիմիական վարակման սպառնալիքի պատճառով իշխանությունները տարհանում են նախկին պահեստից 3 կիլոմետր շառավղով գտնվող տների բնակիչներին:

Պահեստում պայթյունների հզորությունն այնքան մեծ է եղել, որ զոհվածների մեծ մասի մարմինների ինքնությունն անկարելի է պարզել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`  AP




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ