Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Համահայկական խաղերի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ


ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող Համահայկական ամառային 6-րդ խաղերի կոմիտեի եւ պատվիրակությունների ներկայացուցիչներն ու պատվավոր հյուրերն օոստոսի 3-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակի մոտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերը նաեւ եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում, որտեղ ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրել է ցուցանմուշները, բացառիկ լուսանկարներն ու տարեգրությունները:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ