Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են արձանագրվել

 «Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում 
որսագողության դեպքեր են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոր վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ:

Միջոցառմանը մասնակցել են արգելավայրի և «Խոսրովի անտառ» արգելոցի «հատուկ ջոկատ»-ի տեսուչները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցները արձանագրությունների հետ ուղարկվել են  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին: Որսը արգելավայրում կանխելու նպատակով արգելավայրի տարածքում տեղադրված են մուտքը արգելող ցուցատախտակներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am