Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

«Հայռուսգազարդը» կվերազինի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը

«Հայռուսգազարդը» կվերազինի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի նիստում քննարկել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը: Հանձնաժողովից «Արմենպրես»-ին տեղեկացրին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին33 980,7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով:

Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am