1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի բնանկարը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել Է 623,7 հազար ֆունտ ստեռլինգով

Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի բնանկարը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել Է 
623,7 հազար ֆունտ ստեռլինգով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի «Բանաստեղծը: Արագած լեռան լանջերին» վաղ շրջանի բնանկարը Լոնդոնում Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդի շրջանակներում վաճառվել Է 623,7 հազար ֆունտ ստեռլինգով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Վալենտին Սերովի վրձնի «Պրասկովյա Մամոնտովայի դիմանկարը» վաճառվել Է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգով, ինչն արժեքի ռեկորդ Է նկարչի գործերի համար:

Արժեքի չափով երկրորդ տեղը բաժանել են Վասիլի Վերեշչագինի եւ Լադո Գուդիաշվիլիի կտավները: 

Sotheby’s-ի երեկոյան աճուրդում եւս երեք նկարիչների գործեր վաճառվել են  ռեւորդային արժեքով: Դրանք են՝ Սերգեյ Սուդեյկինի «Բարեկենդան»-ը (601,3 հազար ֆունտ), Ալեքսանդր Սամոխվալովի «Բանվորուհիներ Ա. Ֆյոդորովան եւ Ա. Եգորովան» (361,3 հազար ֆունտ) եւ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկները» (175,3 հազար ֆունտ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]