Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում հարյուրավոր մարդիկ ձյան պատանդն են դարձել

Թուրքիայում հարյուրավոր մարդիկ ձյան պատանդն են դարձել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղացող առատ ձյունը փետրվարի 17-ի կեսգիշերից սկսած փակել է Աֆյոնքարահիսար-Անակարա մայրուղին: Շուրջ 200 տրանսպաորտային միջոց պատանդ են դարձել եղանակային պայմաններին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը:

Աֆյոնքարահիսարի նահանգապետ Իրֆան Բալքանօղլուն հայտնել է, որ առատ տեղացող ձյան պատճառով մայրուղին 30-40կմ երկարությամբ ամբողջովին փակ է: Բալքանօղլուն հայտնել է, որ մեքենաների համար տանկերով վառելիք, իսկ մարդկանց համար ուտելիք է տարվում: «Ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհները հնարավոր չէ բացել»,- նշել է նա:

Ձյան պատանդը դարձածներից մեկը թուրք լրագրողին հայտնել է, որ իրենց վիճակը չափազանց վատ է: «Ճանապարհը երկկողմանի փակ է: Մեքենաների վառելիքը վերջացել է: Որոշ մեքենաներում փոքր երեխաներ կան: Ուտելիք չկա: Բքի պատճառով անգամ մեքենաների դռները չեն բացվում»,- նշել է նա: Դրսում ձյունը հասնում է մինչև գոտկատեղը, և նման պայմաններում մեքենաները չեն կարողանում շարժվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am