Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սպառնալիք Է Հայաստանի ազգային անվտանգության համար

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սպառնալիք Է Հայաստանի ազգային 
անվտանգության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը պետք Է շահագործման հանձնվի 2012 թվականին, առայժմ շինարարության փուլում Է: Ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, որ կառուցվել Է եւս մի քանի կիլոմետր երկաթգիծ՝ հիմնականում Վրաստանի եւ Թուրքիայի տարածքում: Երեք երկրների Էկոնոմիկայի նախարարները հավաքվում են, քննարկում անցկացնում, բայց շինարարության ավարտը չի երեւում:

Նախագծի իրացումն սկսվել Է 2007 թվականին: Դրա շրջանակներում Բաքուն գրեթե անհատույց Թբիլիսիին տրամադրել Է 200 մլն դոլար: Նախատեսվում Է, որ Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչեւ Կարսի երկաթուղային կայարան: Դրա  68 կիլոմետրը բաժին Է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաեւ որոշակի վերակառուցման պետք Է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը:

Սկզբնապես նախագծի արժեքը 422 մլն դոլար Է, որից 202 միլիոնը պետք Է ուղղորդվեր երկաթուղու վրացական տեղամասի, 220 միլիոնը՝ թուրքական հատվածի կառուցմանը, սակայն ավելի ուշ արժեքը վերանայվեց դեպի ավելացման կողմը: 2008 թվականի վերջի դրությամբ նախագծի ընդհանուր արժեքը, ըստ տարբեր գնահատումների՝ գերազանցում Է 600 մլն դոլարը: Ծախսերը հավասարապես իրենց վրա են վերցրել Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, ընդ որում վրացական բաժինը վարկավորել Է Ադրբեջանը:

Սկզբնական փուլում երկաթուղով ծրագրվում Է փոխադրել մինչեւ 10 մլն տոննա բեռներ՝ հետագայում բեռների հոսքն ավելացնելով մինչեւ 25 մլն տոննա: Այդ նախագիծը նաեւ շատ ավելի մեծ ծրագրի բաղկացուցիչ մասն Է, որը Հարավային Կովկասի երկաթուղիները Թուրքիայի տարածքով պետք Է միավորի Եվրոպայի հետ: Ենթադրվում Է, որ հեռանկարում Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա երկաթուղայտին փոխադրամիջանցքի բաղկացուցիչ մասը:

Նախագիծը, ինչպես եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը,  ավելի շատ քաղաքական, քան տնտեսական դրդապատճառներ ունի: Դրա գլխավոր նպատակը տարածաշրջանից ու նաեւ ողջ աշխարհից Հայաստանին ամբողջովին մեկուսացնելն Է: Հարկ Է նշել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ գործող ճանապարհները կարգի բերելը շատ ավելի Էժան եւ տնտեսապես շահավետ Է: Կարս-Գյումրի երկաթուղին շատ ավելի կարճ  ու հարմար Է, քան Ջավախքի տարածքով ձգվող շրջանցիկը: Բայց այս նկատառումները հետին պլան են մղվում: Տվյալ դեպքում գերիշխում Է Ադրբեջանի դիրքորոշումը, որի հետ համաձայն Է Թուրքիան, եւ, ցավոք, Վրաստանը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը երեք երկրների հարաբերությունների խորհրդանիշն Է, Վրաստանի եւ Ադրբեջանի համար ճանապարհ կբացի դեպի Եվրոպա: «Փաստորեն մեր երկու երկրների համար Թուրքիան դեպի Եվրոպա դուռ Է դառնում»,-ասել Է նա: Տարօրինակ են հնչում Վրաստանի նախագահի խոսքերը «դեպի Եվրոպա դռան» վերաբերյալ, որը Թուրքիային չի ցանկանում տեսնել իր շարքերում: Բայց դա Սահակաշվիլիին չի խանգարում խոսել եվրաինտեգրացման եւ Վրաստանի Էկոնոմիկայում թուրքական ներդրումների մասին, որը գրեթե ամբողջովին գնված Է թուրքական ֆիրմաների կողմից, հատկապես Աջարիայում:

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն ասել Է, որ երկաթուղին կդյուրացնի երեք երկրների քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունները, հավելելով, որ նախագծին կմիանա նաեւ Նախիջեւանը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ երկաթուղու շինարարությունը կավարտվի 2014 թվականին, այսինքն՝ նախատեսված ժամկետից երկու տարի ուշ:

Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակը կփակվի, եւ մեզ կմնա միայն Իրանի հետ ցամաքային ճանապարհը: Թուրքիան եւ Ադրբեջանը կարողացան իրենց կողմը քաշել Վրաստանին, որը Հայաստանին մեկուսացնելու մեջ Ռուսաստանից «վրեժխնդիր լինելու» միջոց Է տեսնում: Ճիշտ Է, սա ամենահոռետեսական սցենարն Է. ամենայն հավանականությամբ Վրաստանն իր գործընկերների օրինակով ամբողջովին չի շրջափակի Հայաստանը, դա նրա շահերից չի բխում: Այդուահանդերձ, երկաթուղին միայն արդյունաբերական բեռների համար չԷ, դա նաեւ ռազմական տեխնիկայի փոխադրման միջոց Է: Այս մասին չԷր խանգարի, որ մտածեր Միխեիլ Սահակաշվիլին, եթե նա, իսկապես, խաղաղություն Է ցանկանում Հարավային Կովկասում, այլ ոչ թե ռեւանշի հասնել 2008 թվականի օգոստոսին տանուլ տված պատերազմի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am