Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերբիան պարտավորվել է պահպանել ԼՂ հարցում անաչառության հանձնառությունը

Սերբիան պարտավորվել է պահպանել ԼՂ հարցում անաչառության 
հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անաչառության հանձնառություն ԵԱՀԿ ապագա նախագահող երկիրը' Սերբիան, արդեն ստանձնել է: Դեռեւս նախորդ տարի դեկտեմբերին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների վիլնյուսյան հավաքից հետո տարածած հայտարարությամբ Սերբիան ի լուր աշխարհի հստակեցրեց դիրքորոշումը' Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա' ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների պահպանմամբ: «Սերբիայի այս դիրքորոշումն անփոփոխ կմնա նաեւ ԵԱՀԿ նախագահության ընթացքում»,-ասված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

ԵԱՀԿ «լռության ընթացակարգով» Սերբիան' որպես 2015թ. կառույցում նախագահող երկիր հաստատումից հետո ադրբեջանական քարոզչամեքենան չի դադարեցում այս փաստն իր օգտին ծառայեցնելու նկրտումները: Երբ ադրբեջանական այս կամ այն մասշտաբի գործիչներն են առիթն օգտագործում խոսելու Ադրբեջանի եւ Սերբիայի գոհացնող հարաբերությունների մասին, հայտնի ձեռագիր է, սակայն երբ նման հայտարարություններով հանդես են գալիս սերբիական դիվանագետները, արդեն սեփական երկրի հռչակված արտաքին քաղաքականությունից հրաժարում է նշանակում: «Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա: Սերբիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,-հայտարարել է ապագայում անաչառ միջնորդության հանձնառություն ստանձնած երկրի' Սերբիայի դեսպանն Ադրբեջանում' Զորան Վայովիչը:

Թարմացնենք նման հայտարարություններ անողների եւ ապագայում ներքին կամ արտաքին սպառման համար նման կոչեր անել պատրաստվողների հիշողությունը. Սերբիան հայտարարեց, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2011թ. դեկտեմբերի 6-ի Վիլնյուսի հայտարարությունը եւ 2009թ. ԵԱՀԿ նախարարական համատեղ հայտարարությունը, որի տակ կա նաեւ այդ պետության ներկայացուցչի ստորագրությունը:

Մնում է ավելացնել միայն, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ոչ մի կապ չունի. այն անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am