Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերջին միջադեպերը վկայում են հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին

Վերջին միջադեպերը վկայում են հրադադարի ռեժիմի ամրապնդման 
անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու կողմերը վերջին շաբաթների ընթացքում հայտարարել են զինվորականների սպանվելու մասին: Այս ողբերգական միջադեպերը չեն ծառայում որեւէ այլ նպատակի, քան հրադադարի ռեժիմի իրականացմանն ուղղված միջոցառումների ամրապնդմանը, ինչը հնարավորություն կստեղծի հետագայում առաջընթաց ունենալ խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Արմենպրես»-ի այն հարցին, թե վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում լարվածության մեծացմանն ինչ գնահատական կտա, այս մասին նշեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նա ասաց, որ հոկտեմբերի վերջին կողմերը սկզբունքորեն համաձայնության են եկել առաջին գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի առնչությամբ: «Դրա իրականացումը պետք է բերի հրադադարի ռեժիմի խախտումներից հետ պահելուն, ինչպես նաեւ նման միջադեպերի հետ կապված իրավիճակներում լարվածության սրման մեղմացմանը»,- շեշտեց Կասպրշիկը:

Նոյեմբերի 19-ին' ժամը 08:40-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

Նոյեմբերի 20-ին' ժամը 08:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

Հարակից նորություններ

Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել

Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ. ՀՀ ՊՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am