Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանի նախագահը հուլիսի 26-ին կայցելի Հարավային Կովկաս

Լեհաստանի նախագահը հուլիսի 26-ին կայցելի Հարավային Կովկաս

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հուլիսի 26-ին կայցելի Հարավային Կովկաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը'  վկայակոչելով «Regnum» գործակալությանը, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկին: Այցը կովկասյան երկրներ կրելու է պաշտոնական բնույթ: Կոմորովսկին կայցելի նախ Ադրբեջան, այնուհետեւ կլինի Վրաստանում, որից հետո' հուլիսի 28-ին կգտնվի Հայաստանում:

Նախագահին կուղեկցեն մեծ թվով պաշտոնյաներ' նախարարներ, նաեւ գործարարներ: Սա Կոմորսվուկու' նախագահ ընտրվելուց հետո առաջին այցն է տարածաշրջան: Ավելի վաղ, երբ նա Լեհաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր, Երեւան է այցելել 2010 թվականի հունիսի 21-ին' Աֆղանստան այցելելու ճանապարհին: Այն ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում Կոմորովսկուն հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավելացնենք, որ հուլիսի մեկից Լեհաստանը ստանձնել է Եվրամիության նախագահությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am