Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ը մասնաճյուղեր կբացի Երեւանի այլ համալսարաններում

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ը մասնաճյուղեր կբացի Երեւանի այլ համալսարաններում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա ընթացքում Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի կողմից իրականացված հայրենասիրական եւ բարեգործական բազմաթիվ ծրագրերից ամենահաջողվածը «Գնում ենք բանակ» խորագրով երթն էր դեպի Եռաբլուր, որին մասնակցեցին 2000-ից ավելի երիտասարդներ:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի նախագահ Գեւորգ Մելքոնյանը` կարեւորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը նման նախաձեռնություններին, որը ցույց է տալիս, որ նրանք միշտ բանակի կողքին են: «Երիտասարդ համալսարանականների ջանքերով եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ օգնություն է տրամադրվել սահմանամերձ գյուղերի դպրոցներին եւ ազատամարտիկների ընտանիքներին»,- նշեց կազմակերպության նախագահն`ընդգծելով, որ միավորումը նպատակ ունի հայ ուսանողներին դարձնել ռազմահայրենասիրական եւ բարեգործական աշխատանքների ակտիվ մասնակից:

 

Ըստ Գ. Մելքոնյանի` «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ն ամենահաջողված ուսանողական կազմակերպությունն է, որին միայն ԵՊՀ-ում անդամակցում են 1200-ից ավելի ուսանողներ: «Այն կարողացել է իր նպատակին ծառայել` կազմակարպելով միջոցառումներ, սեմինարներ եւ գիտաժողովներ»,- ասաց նա` հավելելով, որ 2011 թվականին միավորման հրամայականը լինելու է մասնաճյուղերի բացումը Երեւանի մյուս համալսարաններում, ապա եւ` համալսարանների մարզային մասնաճյուղերում:

 

Կազմակերպության ծրագրերի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ «Բանակ - երիտասարդություն» եւ «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ` «Աջակցություն անապահով ընտանիքներին» ծրագրերը կշարունակվեն նաեւ այս տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am