Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարը կներկայացնի կոմիսար Վ. Մնացականյանը

Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարը կներկայացնի կոմիսար Վ. Մնացականյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : 2011 թվականին Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության որոշմամբ կներկայացնի կոմիսար Վիկտոր Մնացականյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ 1895 թ-ին հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995 թ-ից: 1995-2009 թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը:

 

Յուրաքանչյուր բիենալե ունի իր թեման: 2011-ի 54-րդ բիենալեն կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը, որը կանցկացվի հունիսի 4-ից նոյեմբերի 27-ը: Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից, ունի կոմիսար եւ համադրող, ովքեր պատասխանատու են ազգային նախագծի ներկայացումը բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Արվեստի խնդիրներով մտահոգ մարդկանց, տեսաբանների, արվեստագետների մասնակցությամբ քննարկումների արդյունքում հայկական տաղավարի կոմսարն արդեն նշանակել է 2011-ի հայկական տաղավարի համադրողներին:

 

«Արմինե Անտիկյանին, Վարդան Ազատյանին, Ռուբեն Արեւշատյանին, Նազարեթ Կարոյանին վստահված է տաղավարի գեղարվեստական միտքը, ովքեր իրենց փորձն ու ժամանակակից արվեստի համաշխարհային դաշտի վերաբերյալ գիտելիքները կներդնեն Հայաստանի պատշաճ ներկայացման համար»,-ասաց Վիկտոր Մնացականյանը:

 

Ինչպես նշեց բիենալեի հայկական տաղավարի համադրող Վարդան Ազատյանը, սովորաբար Հայաստանը ներկայացել է կոնկրետ գործերի տեսքով` օրինակ վիդեոարվեստ, իսկ այս անգամ փորձ է արվելու ներկայանալ ավելի բազմակողմանի ծրագրով: «Բացի այդ փորձելու ենք քննարկումների, սեմինարների միջոցով ապահովել տաղավարի նկատմամբ ակտիվությունը»,- ասաց նա: Լ. Արեւշատյանի խոսքով` այժմ քննարկվում է տաղավարի տեղադրման վայրի ընտրության հարցը:

 

«Մենք շատ ենք ցանկանում, որ մեր տաղավարը լինի Արսենալեում, որը երկար ժամանակ Վենետիկում ծառայել է որպես ռազմական պահոց»,- ասաց նա` նշելով, որ հնարավոր է , որ տաղավարը լինի նաեւ Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում: Ն. Կարոյանի կարծիքով` պետք է լինի թիմային աշխատանք: «Բոլոր համադրողների հմտությունները եւ գիտելիքները պետք է միահյուսվեն եւ իրենց արդյունքը ցույց տան»,- ավելացրեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am