Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիրը կշարունակի գործել՝ որպես «Գյուղի զարգացման եւ ագրոբիզնեսի կենտրոնե հիմնադրամ


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Մարտի 31-ին կավարտվի ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ ՄԱԾ) գործունեությունը: Վերջինիս կիսավարտ գյուղատնտեսության զարգացման ծրագրերը ապրիլի 4-ից կշարունակի նորաստեղծ «Գյուղի զարգացման եւ ագրոբիզնեսի կենտրոնե (ԳԶԱԿ) հիմնադրամը, որը հիմնականում ýինանսավորվելու է ԱՄՆ ԳԴ արտերկրի գյուղատնտեսական ծառայության միջոցներով: Ըստ ծրագրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոս Ավետիսյանի, ԳԶԱԿ-ն անկախ տեղական կազմակերպություն է, որն ունի հոգաբարձուների խորհուրդ, իսկ ղեկավարը ՄԱԾ-ի վերջին տնօրեն Ջեýրի Էնգելսն է, որն իր աշխատանքը կշարունակի որպես ԳԶԱԿ-ի գործադիր տնօրեն: ( Ի դեպ տնօրենին նշանակել է հիմնադրամի հովանավորը` ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ի մարկետինգի գծով նախկին տնօրեն (1996- 2001 թթ.) Հարլի Մարտինի այրին` Նորմա Մարտինը): Իր գործունեության տասներկու տարիների ընթացքում ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ն տեխնիկական, ýինանսական եւ մարկետինգային օժանդակություն է ցուցաբերել Հայաստանի բոլոր մարզերում գործող ագրոբիզնեսի ավելի քան 60 ձեռնարկությունների, քսանհինգ արտադրական եւ իրացման կոոպերատիվների, հիսուն վարկային ակումբների եւ բազմահազար գյուղացիական տնտեսությունների: Տեխնիկական աջակցությունն արտահայտվել է ոռոգման համակարգի գծով ուսուցման, ջրային ռեսուրսների կառավարման, բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ համալիր պայքարի, կաթնատու տավարի խնամքի, կերակրման ու հիգիենայի գործողությունների միջոցով: ՄԱԾ-ը գյուղոլորտի շահառուներին աջակցություն է տրամադրել դրամաշնորհների, փոքր ձեռնարկությունների զարգացման, ռազմավարական, ինչպես նաեւ բոլոր մարզերում ստեղծված եւ գործող արտադրական վարկային ակումբներին տրամադրվող վարկերի տեսքով: Բացի դրանից, համապատասխան համաձայնագրերի հիման վրա, Ագրոլիզինգ կազմակերպության միջոցով ներկրել է գյուղտեխնիկա, մթերքի վերամշակման սարքավորումներ եւ փոխադրամիջոցներ: Աջակցությունը, ամերիկյան Land-grant համալսարանների խորհրդականների, ACDI/VOCA-ի կամավորների, VISTAA-ի եւ միջազգային ու տեղական այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվել է ագրոպարենային համալիրին վերաբերող սեմինարների, ագրոբիզնեսի ոլորտում` հայաստանյան ձեռնարկություններում նոր կիրառվող տեխնոլոգիաների տիրապետման եղանակների ուսուցման եւ գիտելիքների փոխանցման եղանակով: ՄԱԾ-ի օժանդակությամբ ձեռնարկություններում տեղակայված լաբորատորիաների շնորհիվ բարելավվել է սննդի անվտանգությունը, ընդլայնվել պտուղ-բանջարեղենի, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրության ծավալները: Կառույցի օժանդակությամբ կազմակերպված հայրենական եւ միջազգային տոնավաճառներն ու առեւտրային ցուցահանդեսները նպաստել են հայկական մթերքի նոր շուկա ներթափանցելուն, արտերկրից գնորդներ գտնելուն, արտադրող-ներմուծող կապերի ստեղծմանն ու արտահանման շուկայի զարգացմանը: Բացի այդ, ՄԱԾ-ն աջակցել է Հայկական գյուղակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման, Ջրային ռեսուրսների կառավարման հետազոտական եւ «Ագրոգիտասփյուռ դեպարտամենտե խորհրդատվական կենտրոններին, Կիրառական հետազոտությունների եւ ագրոբիզնեսի հիմնադրամին, ինչպես նաեւ Խորքային հորերի և ջրագծերի վերականգնման ծրագրին. Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հազարավոր հայերի կապերի ամրապնդման գործում օրինակելի առաջնորդություն ցուցաբերելու համար 2003 թ. ՄԱԾ- ը ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից արժանացել է «Գերազանց ծառայության համարե պատվոգրի, իսկ 2004 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն կողմից պարգեւատրվել «Գյուղատնտեսության բնագավառում ունեցած նվաճումների համարե ոսկե մեդալով: ԳԶԱԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Գագիկ Սարդարյանի մեկնաբանությամբ, կազմակերպությունը Հայաստանում եւ կովկասյան տարածաշրջանում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի կայուն զարգացումն ապահովող ծառայությունների համակարգ է, որը հաշվի առնելով հանրապետության գյուղատնտեսության ոլորտում եւ օրենսդրական դաշտում տեղի ունեցած դրական տեղաշարժերը` գլոբալ շուկայում կօժանդակի գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությանը: Հանրապետության գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներին շուկայամետ, տնտեսական եւ տեխնոլոգիապես պատշաճ լուծումներ գտնելու նպատակով հիմնադրամը կաջակցի նաեւ ագրոբիզնեսի ոլորտում արտադրության կազմակերպման, եկամուտների ավելացման, նոր աշխատեղերի ստեղծման հարցում` վստահաբար շարունակելով ՄԱԾ-ի լավագույն ավանդույթները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am