Քաղաքականություն

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն  ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնության կանխարգելման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար:

Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև»,- գրել է Վահագն Խաչատուրյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում