Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի 
դիմում չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 23  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը։

«Արմենպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում Իջևան խոշորացված համայնքի համայնքապետարանի մամուլի խոսնակ Լիա Ճաղարյանը նշեց, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։ 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին  նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am