Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

2020-2023-ին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 1,3 մլրդ դոլար․ վարչապետ

2020-2023-ին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 1,3 
մլրդ դոլար․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020-2023 թվականներին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ (1,3 միլիարդ դոլար)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն մեղադրանքին, թե Հայաստանի իշխանությունները մենակ են թողել Լեռնային Ղարաբաղին։

«Ասում են Լեռնային Ղարաբաղին մենակ թողեց այս իշխանությունը։ 2020-2023 թվականին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ(1,3 միլիարդ դոլար)։ Լեռնային Ղարաբաղում աշխատավարձը բարձր էր, քան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում թոշակը բարձր էր, քան Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղը լուծարված է ձեր ձեռամբ»,- ասաց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am