Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը 
Հայաստանին. Ստանո

ԲՐՅՈՒՍԵԼ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։  

Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին փոխանցել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին՝ հիշեցնելով նոյեմբերին կայացած նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը, ինչպես նաեւ աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի աշխատանքներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորմանը։

ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաեւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։  

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am