Քաղաքականություն

Հունաստանը կտրականապես մերժում է Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողություն․ Նիկոս Դենդիաս

1 րոպեի ընթերցում

Հունաստանը կտրականապես մերժում է Հարավային Կովկասում ցանկացած միակողմանի ռազմական գործողություն․ Նիկոս Դենդիաս

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ Հարավային Կովկասում տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

«Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծեց Դենդիասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում