Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքներից

Փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան 
սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքներից

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավանական է համարում երկու-երեք ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մեթոդաբանության նախագծի հաստատումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մհեր Գրիգորյանի հարցին, թե Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում և ի՞նչ ճանապարհային քարտեզ գոյություն ունի

«Մենք առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք մեր շփումների արդյունքների ամփոփման և կազմակերպման ձևը, հաստատեցինք երկու կառավարություններով։

Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու և երբ մենք այդ աշխատանքները ավարտին հասցնենք, մենք երկու երկրներն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ։ Կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի, ինչ կոնսենսուսի կգանք, ըստ այդմ այդ փաստաթուղթը կշրջանառվի, ամենայն հավանականությամբ, որպես օրենսդրական նախագիծ»,- ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետի կարծիքով՝ եթե երկու կողմերը սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնան և իրենց նախագծման աշխատանքները բխի Ալմա Աթայի հռչակագրից, ապա կարող են երկու-երեք ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։

«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ թե՛ սահմանազատման, թե՛ սահմանագծման, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- եզրափակեց Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]