Տնտեսություն

Բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը երկարաձգվել է

2 րոպեի ընթերցում

Բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մեկ տարով երկարաձգել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագիծը փետրվարի 23-ի նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս ծրագիրն ավելի շատ հայտնի է «Ռենովացիա» անունով և կարելի է ասել կառավարության հաջողված ծրագրերից մեկն է, որն իր թիրախային բոլոր կետերին հասնում է և մի շարք դեպքերում ունենք ավելի շատ շահառուներ։ Ծրագիրը սկսել ենք 2022 թվականի կեսերից և այդ տարի ունեցել ենք 1265 շահառու՝ 2,5 միլիարդ դրամ վարկ, որից կառավարության կողմից 40 միլիոն դրամ է հատկացվել։ 2023 թվականին պատկերն էապես փոխվել է և շահառուների թիվը հասել է 7638-ի, աճը կազմում է 504 տոկոս։ Դրան համապատասխան 16 միլիարդ դրամի վարկային միջոցներ են տրամադրվել, կառավարության մասնաբաժինը՝ 860 միլիոն դրամ»,-մանրամասնել է Սանոսյանը։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ըստ իրականացված ուսումնասիրությունների՝ ծրագրով նախորդ տարիներին հիմնականում արևային վահանակներ ու ջրատաքացուցիչներ էին տեղադրվում, իսկ այս տարի ավելացել են նաև բնակարանների համապատասխան վերանորոգումները։

Սանոսյանի տեղեկատվությամբ՝ տարածքային համաչափ զարգացման կոմպոնենտներ պարունակող և աշխարհագրական բավականին լայն ընդգրկմամբ այս ծրագրի նախապայմաններից է, որպեսզի օգտագործվող նյութերը լինեն 30 տոկոս էներգախնայող, բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը 60-ից 70 տոկոս է կազմում։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Նավթի գներն աճել են- 25/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 25/07/24

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

Տնտեսություն

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Տնտեսություն

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում