Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և  անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։ Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,-ասել է Մակրոնը՝ այդ ընդհանուր հավակնություններում ողջունելով Հայաստանի ներդրումը «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am