Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՀՀ-ն անընդունելի է համարում ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները․ ԱԽ քարտուղար

ՀՀ-ն անընդունելի է համարում ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից 
հնչող անհիմն քննադատությունները․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ,21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նպաստում է  Հարավային Կովկասում կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ անցած մեկ տարին կարևոր փուլ էր ԵՄ քաղաքացիական առաքելության համար, որի ընթացքում լուծվել և հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր՝ կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման և գործունեության իրավապայմանագրային հիմքի հետ։

«Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաև առաքելության և Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների միջև համագործակցությունը, ձևավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձևաչափեր։ Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում և կարևոր գործառույթ է իրականացնում՝դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանի ողջ երկայնքով։

Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։

Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները և աջակցում ենք առաքելությանն՝ իրականացնելու իր մանդատը ամբողջ ծավալով»,-ընդգծեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս կարևոր առաքելությունում ներդրում ունենալու համար հայկական կողմը շնորհակալ է ԵՄ անդամ երկու տասնյակից ավելի երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը և առաքելության անձնակազմին։

«Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք նաև ողջունում ենք Կանադայի մասնակցությունն առաքելությանը և ողջունում ենք առաքելությանը միանալու՝ Նորվեգիայի պատրաստակամությունը»,-եզրափակեց Գրիգորյանը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին օրերս անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ առաքելությունը ոչ թե նպաստում է Հարավային Կովկասի կայունությանը, այլ զբաղված է հակաադրբեջանական քարոզչություն իրականացնելով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am