Տնտեսություն

Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին՝ որպես ինքնուրույն լիիրավ անդամ

4 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին՝ որպես ինքնուրույն լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Խումբը Միացյալ Թագավորությունում գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն:

Գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին։

Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացման և գրանցած նշանակալի հաջողությունների այս փուլում Ամերիաբանկը Խմբի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը։ Գործընթացի բարեհաջող ավարտից հետո Ամերիաբանկը կդառնա միջազգային շուկայում ցուցակված ֆինանսական խմբի անդամ և այսպիսով կստանա հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին՝ կապիտալի ներգրավման ու ներդրումների համար, և կշարունակի առաջարկել իր հաճախորդներին ամենաարդիական ֆինանսական պրոդուկտներն ու տեխնոլոգիական նոր լուծումները:

Գործարքի կապակցությամբ BOGG PLC-ն նախաձեռնելու է վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը:

Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ՝ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթր՝ թվային պրոդուկտների և էկոհամակարգերի հստակ շեշտադրմամբ։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ և ժամանակակից բանկային փորձառություն զարգացող թվային միջավայրում։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Նավթի գներն աճել են- 25/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 25/07/24

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

Տնտեսություն

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Տնտեսություն

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում