Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 
մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացնել և հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտնել է Իրանի պլանի և բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրին:

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը  ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ  համաձայնագիր:

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարի Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 692 մլն 496.8 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ նվազելով 2.5 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am