Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում

Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ 
իշխանության օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանության օրակարգում, բանակցություններում այդ հարցերը դրվում են քննարկումների սեղանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

«Մեր բանակցություններում, շփումներում գերիների, պահվող անձանց խնդիրը մշտապես օրակարգում է: Եվ մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Հասկանալի է, որ դա շատ զգայուն հարց է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ադրբեջանից գերիների վերադարձ չէր լինում, սակայն 2023-ի դեկտեմբերին հաջողվեց 32 գերեվարված անձանց վերադարձնել:

«Եվ ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-վստահեցրեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am