Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի նախագահը հանդիպեց Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

Հայաստանի նախագահը հանդիպեց Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպեց Հունգարիայի ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ հունգարական կողմից` ԱԺ Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միխալի Բալլան, ԱԺ ընդդիմադիր կուսակցության խոսնակ Նիկողոս Հակոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության տնօրեն Պետեր Սարդին, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրաս Վիրագը։

Հանդիպման ժամանակ Հունգարիայի ԱԺ նախագահը հիշեց, որ 2011 թվականին եղել է Հայաստանում։ Նա կարևորեց հայ-հունգարական հարաբերությունների վերականգնումը` ընդգծելով, որ չնայած հարաբերությունների խզմանը` երկու երկրների եկեղեցիները, մասնագետները, համալսարանները պահպանում էին սերտ կապերը։ «Շատ ուրախ էի լսել, որ երկու երկրները վերականգնում են հարաբերությունները։ Եվ Ձեր այցը կարևոր ու անկյունաքարային է։ Հույս ունեմ, որ այդ հարաբերությունների վերականգնումը համագործակցության նոր հնարավորություններ կտա»,- ասաց Հունգարիայի ԱԺ նախագահը։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահի և պատվիրակության անդամների համար կազմակերպվեց շրջայց Հունգարիայի ԱԺ շենքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am