Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար կսկսի

Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար 
կսկսի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմությունը կրկին փողոցային պայքար կսկսի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  

Անդրադառնալով ընդդիմության պայքարի մասին հարցին՝ Լևոն Քոչարյանը վստահեցրեց, որ ինքը, «Հայաստան» դաշինքը չեն համակերպվել գործող իշխանության, վարչապետի գործողությունների հետ: «Պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ: Հիմա մենք մեր հասարակությանը բացատրելու, ինչ-որ տեղ համոզելու, աչքերը բացելու խնդիր ունենք, որով զբաղված ենք»,-ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ այդ գործունեությունը տարբեր ձևով է ծավալվում՝ մի մասով խորհրդարանում՝ հարցուպատասխանի միջոցով, տարբեր պատգամավորների կողմից ուրիշ հարցեր բարձրաձայնելով, նաև խորհրդարանից դուրս՝ տարատեսակ հանդիպումներով, մարզային այցելություններով: Թե ինչքանով է դա արդյունավետ, ըստ Քոչարյանի, կարող են տարբեր գնահատականներ հնչել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորից փողոցային պայքար սկսեն՝ նա պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է»:

Ըստ Քոչարյանի՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված իշխանությունը փորձում է հասկանալ տրամադրությունները: «Գոնե անձամբ ինձ համար անընդունելի է այն, ինչ ուզում են անել»,-նշեց նա:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ընդդիմությունը մի քանի անգամ փողոցային պայքար է սկսել իշխանությանը հեռացնելու նպատակով, սակայն բոլորն անհաջողությամբ են ավարտվել։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am