Տնտեսություն

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39 տոկոսով․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39 տոկոսով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։

Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրների շարքում պետք է դիտարկել արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում