Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։

«Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք իրականացնել նոր օրենքով։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը նոր օրենքի մասին է, ոչ թե փոփոխությունների մասին, որովհետև, կարծում ենք, որ այն իրականությունը, որում գտնվում ենք և այն իրականությունը, որում գրվել է օրենքը, տարբեր են․ շատ բան է փոխվել գնումների ծավալների իմաստով։ Կարծում ենք, որ այստեղ ֆունդամենտալ քայլեր անելու կարիք կա»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար կզեկուցվի ընթացքի մասին։

Հայաստանում գնումների մասին օրենքը վերջին անգամ փոխվել է 2016 թվականին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am