Սպորտ

Բռնցքամարտիկներն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու երկու հնարավորություն կունենան

1 րոպեի ընթերցում

 Բռնցքամարտիկներն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու երկու հնարավորություն կունենան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու երկու հնարավորություն կունենան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա Իտալիայում մարտի 4-11-ը և մայիսի 23-ից հունիսի 3-ը` Թայլանդում:

«Սովորաբար օլիմպիական վարկանիշային մրցաշարերը լինում էին երկուսը` եվրոպական և համաշխարհային, սակայն այս անգամ երկուսն էլ համաշխարհային մրցաշարեր են, ինչը դժվարացնում է մեր գործը»,-ասաց Աղամալյանը:

Փարիզի33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան2024թվականի հուլիսի26-ից օգոստոսի11-ը:Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ,քանի որ առաջին անգամ է,որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում,այլ Ֆրանսիայի սրտում`Սեն գետի երկայնքով:ՓարիզըԼոնդոնից հետո երկրորդ քաղաքն է,որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը(1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է,քանի որ1924թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում